«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Թումանյան» կայարանում հուլիսի 29-ին՝ ժամը 04:10-ին, գծերից դուրս են եկել վառելիքով բեռնված գլանատակառներ, ինչի արդյունքում հրդեհ է առաջացել: Ինչպես տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, հրդեհը մարվել է 07:30-ին: Զոհեր և վիրավորներ չկան:

Պարզվում են դեպքի պատճառները, ընթանում են երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքներ: