Այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Ստորագրահավաքը կազմակերպել է «Կամք» հասարակական կազմակերպությունը։ Ակցիային են միացել «Հայաստանի ապագայի զարգացման ռազմավարություն» ՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաև այլ կազմակերպության անդամներ:
Բողոքի ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ շփումները լայն հասարակության հետ ցույց են տալիս, որ մարդիկ, տարված լինելով օրվա խնդիրներով, չեն հասկանում Ստամբուլյան կոնվենցիայի հետևանքներն ու վտանգները, հակապետական նշանակությունը․ «Երբ բացատրում ենք, նրանք դեմ են արտահայտվում և միանում են այս ստորագրահավաքին։ Մեր այսօրվա հավաքվելու նպատակն ահազանգն է հասարակությանը, որ սթափվեն նմանատիպ խնդիրների առկայությանը համարժեք արձագանքելու նպատակով»,- ասաց նա։
Տեսանյութը՝ tert.am-ի