Բաժանումից հետո շատ աղջիկներ դեպրեսիայի մեջ են ընկնում, սկսում են տխուր երաժշտություն լսել, հիշել սիրելիի հետ անցած լավ պահերն ու լաց լինել բարձին: Սակայն չպետք է մոռանալ, որ կյանքը շարունակվում է, եւ պետք է առաջ նայել: Ներկայացնում ենք մի քանի քայլեր, որոնք կօգնեն դիմանալ բաժմանումին: Ոչ մի դեպքում չպետք է տանը միայնակ մնալ:

Վերցնում ենք սպորտային պայուսակը, գնում ենք ֆիտնեսի, ցանկալի է' խմբակային պարապմունքի: Եվ մարդկանց հետ կշփվեք, եւ կազմվածքը ավելի կգեղեցկանա:

Հրաշալի դիմահարդարում ամեն առավոտ: Դա շատ կարեւոր է: Ոչ մի կին լաց չի լինի թեկուզ միայն նրա համար, որպեսզի չփչացնի դիմահարդարումը:

Մաքրում ենք ննջասենյակը հիշողություններից: Անհրաժեշտ է ննջասենյակից դուրս հանել բոլոր այն իրերը, որոնք հիշեցնում են նախկին սիրելիի մասին:

Ջնջում ենք նախկին սիրելիի հեռախոսահամարները, բոլոր տեսակի կոնտակտային տվյալները, սոցցանցերում նրա էջերը:

Բարձրացնում ենք մեր ինքնագնահատականը: Դրա համար պետք է սկսել անել այն, ինչ առաջ ցանկանում էիր անել, բայց վախենում էիր, օրինակ՝ օդապարիկով թռչելը:

Տնային կենդանի պահեք, նա ձեզ կստիպի զբաղվել իրենով եւ մոռանալ նախկին սիրեցյալին:

Դիմեք ընկերների օգնությանը: Նրանք կարող են ձեզ նոր մեկի հետ ծանոթացնել:

Ճամփորդություն: Այս միջոցը լավագույնն է' հինը մոռանալու եւ ամեն ինչ նորից սկսելու համար: