Զապորոժիեյում գտնվող առանձնատներից մեկում սպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին։ Մարդասպանները երկու ուժեղ տղամարդիկ էին, ովքեր սառնասրտորեն սպանել են Պետրովին և անհապաղ անհետացել։ Ենթադրվում է, որ զոհը Մոսկվայի սլավոնական հանցավոր կլանի առաջնորդ էր։ Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Պետրովը զբաղվել է Սև լեռան աղբանոցում կուտակված արդյունաբերական թափոնների իրացմամբ։
 
2009 թվականին «օրենքով գողեր»-ի հավաքից հետո Պետրիկին անվանել են Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկ»-ի իրավահաջորդ։ Ներկայումս քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Հարուցվել է քրեկան գործ «դիտավորյալ սպանություն» հոդվածով։