ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 2-ին, մասնակցում է «Սեւան Ստարտափ Սամմիթ-2019»–ին։ Այս պահին այնտեղ են նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Իմ քայլի մի խումբ պատգամավորներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սևանի ափին մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում է 120 ստարտափ Հայաստանից և աշխարհի 45 երկրից։