Ռուսաստանցի անվանի մասնագետ, հոգեբույժ-նարկոլոգ Վիտալի Խոլդինը ներկայացրել է այն հիվանդությունները, որոնց առկայության դեպքում հակացուցված է ծովափնյա հանգիստը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դրանք հիմնականում շնչուղիների եւ սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդություններն են, ինչպես նաեւ այն հիվանդությունները, որոնք կապված են նյարդային համակարգի հետ, նաեւ՝ էպիլեպսիան, շաքարային դիաբետը եւ վարակա-բորբոքումային պրոցեսներով ընթացող հիվանդությունները։
Բժիշկ Խոլդինը խորհուրդ չի տվել նաեւ լողափ այցելել ալկոհոլային խմիչք օգտագործած ժամանակ, քանի որ օրինակ եթե մարդը ալկոհոլ է խմել ու մտել ջուրը լողալու, կորցնում է սեփական օրգանիզմի հանդեպ վերահսկողությունը, վատթարանում է կողմնորոշվելու կարողությունն ու շարժումների կոորդինացիան։