Կանադայի Վանկուվեր քաղաքի բնակչուհի Դի Գալլանտը փրկվել է պումայից Metallica խմբի Don’t Tread On Me երգի շնորհիվ, գրում է Esquire-ը:
Աղջիկը իր հասկի ցեղատեսակի շան հետ անտառում զբոսնելիս նկատել է պումային
«Ինձ սկզբում թվաց, թե ինչ-որ մեկն ինձ հետեւում է: Ես նայեցի դեպի աջ եւ տեսա պումային»,- ասում է Գալլանտը՝ նշելով, որ կենդանին խոշոր չափերի էր:
Կանադուհին բարձր երաժշտություն է միացրել հեռախոսի վրա, եւ երբ Don’t Tread On Me երգը հնչել է, պուման թաքնվել է թփերի մեջ: