Հուլիսի 19-ին Նյու Յորքում հնդիկ միասեռական զույգը ավանդական հարսանիք է տոնել։ Զույգը ողողել է համացանցը հարսանեկան տպավորիչ լուսանկարներով և իրենց սիրո պատմությամբ։
Նորապսակներ Ամիտ Շահը և Ադիջա Մադիրաջոն իրենց լուսանկարները հրապարակել են սոցցանցերում։ Տոնակատարության լուսանկարիչ Չարպի Պենը նշել է, որ բազմաթիվ արձագանքներ է ստացել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից այն մասին, որ լուսանկարները իրենց մեծ հույս են հաղորդել։