Դյուսելդորֆում տարեցների համար նախատեսված դիսկոտեկը ավարտվել է երիտասարդության օրերի պես՝ հարևանների բողոքներով և ոստիկանության ժամանումով' չափազանց բարձր երաժշտության պատճառով: Երեկույթին հավաքվել է 60-ից 97 տարեկան մոտ 150 տարեցներ, որոնք պարել են 50-ականների հիթերի նվագակցությամբ՝ գրում է Deutsche Welle-ն:
Երբ շատ շոգ է եղել, դիջեյը որոշել է բացել ակումբի դռները: Դա այնքան էլ դուր չի եկել հարևաններին, որոնք անմիջապես զանգահարել են ոստիկանություն: «Իրականում դա ծիծաղելի չէ: Զվարճանքի ամենաթեժ պահին դռների մոտ հայտնվել են համազգեստով մարդիկ», – ասել է DJ Թեո Ֆիտցոսը: Այսպիսով, 10 րոպեի ընթացքում պարը դադարեցվել է, բայց թոշակառուները չեն հուսահատվում և հոկտեմբերին արդեն պատրաստվում են նոր երեկույթի: