Մեծաբերան բուֆալոն կարողացել է ապրել իր բազմաթիվ ցեղակիցներից շատ ավելի երկար տարիներ՝ այդկերպ ստեղծելով նոր պատմություն, գրում է MIGnews-ը։
Հարավային Դակոտայում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել ներկայումս ամենատարեց կենդանուն։ Մեծաբերան բուֆալոն 112 տարեկան է։ Ռադիոածխաջրային թվագրման մեթոդով հաջողվել է հստակ պարզել, թե քանի տարեկան է այդ յուրահատուկ կենդանին։
Ավելի վաղ գիտնականները համարում էին, որ այդ տեսակի կենդանիների առավելագույն տարիքը կազմում է 26 տարեկան։ Ստացվում է, որ նոր ռեկորդակրին հաջողվել է ապրել 4 անգամ ավելի; Հայտնաբերված ներկարակյացը վերապրել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դեռ ավելին, էգ ձկան քաշը կազմել է 22 կգ, ինչը եւս քիչ չէ այդ տեսակի համար։