Բրիտանացի մոդել և դերասանուհի Կարա Դելևինը գաղտնի ամուսնացել է իր ընկերուհու' Էշլի Բենսոնի հետ Լաս Վեգասում գտնվող փոքր եկեղեցում: Գաղտնի ամուսնության մասին իմացել է The Sun պարբերականը:

Խորանին աղջիկները մոտեցել են սև զգեստով, իսկ ծաղկեփունջը եղել է Բենսոնի ձեռքում: Աղջիկներին ամուսնացրել է Էլվիս Փրեսլիի կերպարանքով տղամարդը: Պարբերականի տեղեկություններով' հարսանեկան արարողությունը արժեցել է 245 եվրո:

Հարսանիքին ներկա են եղել միայն ամենամոտ մարդիկ, որոնց թվում' Սոֆի Թյորները, Ջոնաս եղբայրները և Շարլիզ Թերոնը:

«Նրանք վստահ էին, թե ինչ են անում և նրանում, թե ինչ նշանակություն ունեն մեկը մյուսի համար: Նրանց դեմքից ժպիտը չէր իջնում»,-պատմել է եկեղեցու սեփականատեր Մայքլ Քելլին: