Ղրղզստանի նախկին նախագահի աջակիցները հայտնել են РИА Новости-ի թղթակցին, որ ձերբակալվել է Ալմազբեկ Ատամբաևը:
Ավելի վաղ Քոյ-Տաշում՝ Ատամբաևի տան մոտ, հատուկ ծառայությունները գործողություններ են իրականացրել, որի արդյունքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:
24.kg-ի տվյալներով՝ կան տասնյակ վիրավորներ՝ այդ թվում նաև լրագրողներ:
Հիշեցնենք, որ Ալմազբեկ Ատամբաևի դեմ Ղրղըզստանի իշխանությունները քրեական գործ են բացել՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ: Խորհրդարանը նրան զրկել էր անձեռնմխելիությունից: Նախկին նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն համարելով քաղաքական:
Ալմազբեկ Ատամբաևը Ղրղըզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: