Բրիտանական LELO ընկերությունը, որը մասնագիտանում է սեռական խաղալիքներ արտադրելու ուղղությամբ, հարցում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ակումբների երկրպագուների սեռական կյանքի վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքները մեջբերել է Mirror-ը:

Մասնագետները հարցում են անցակցրել ավելի քան չորս հազար երկրպագուների շրջանում և խնդրել նրանց գնահատել սեռական հարաբերությունների որակը և գործընկերների բավարարվածության աստիճանը: Առաջին տեղում հայտնվել են «Տոտենհեմի» երկրպագուները: «Վեսթ Հեմ»-ի երկրպագուները սեռական ակտիվության ամենացածր ցուցանիշն են արձանագրել. 19 տոկոսը նշել է, որ իրենք երբեք չեն ունեցել սեռական հարաբերություն: