Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները:
Մասնագետների կարծիքով՝ ամենագրավիչ «զոհերը» ունիվերսալ դոնորներն են՝ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ. ուսումնասիրության համաձայն՝ նրանց կրկնակի ավելի հաճախ են կծում, քան երկրորդ խմբի ներկայացուցիչներին:
Նաեւ մոծակների «համային նախապատվությունների» վրա ազդում են մարմնի ջերմաստիճանը, սուր հոտերը, օրինակ, քրտինքի հոտը, եւ արյան ակտիվ շրջանառությունը: Բացի այդ, նյութափոխանակության բարձր մակարդակի դեպքում մարդն ավելի շատ ածխաթթու գազ Է արտազատում, որով մոծակները որոշում են սննդի աղբյուրը:
«Ուստի ավելի հավանական Է, որ մոծակը կկծի մեծահասակ մարդուն, այլ ոչ թե երեխայի, հղի կանանց, մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող մարդկանց, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնք զբաղված են ֆիզիկական աշխատանքով»,-ասված Է հրապարակման մեջ: Ինչպես նշում են հետազոտողները, մոծակների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն առաջվա պես մնում են ուլտրաձայնային սարքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: