Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից ստացած նվերը՝ Այկ անունով շանը: Այժմ ալաբայ ցեղատեսակի շունը ապրում է ՌԴ վարչապետի՝ Օդինցովոյում գտնվող նստավայրում:
«Նրանց համար, ովքեր մտահոգված էին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նվերով. սա Այկն է, 4 ամսական, ապրում է Գորկիներում»-, տեսանյութին կից գրել է Մեդվեդևը: