Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը հայտարարել է, որ հիասթափված է երկրի քաղաքական դասով ու դրա՝ «կառավարելու ունակության բացակայությամբ»,-գրում է The Sunday Times-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:
Բրիտանացի միապետը ելույթ է ունեցել այդ մեկնաբանությամբ խորհրդարանականների այն սպառնալիքների ֆոնին, որ կներքաշեն նրան բրեքսիթի հարցով զարգացող կոնֆլիկտի մեջ:
Նշվում է, որ Միացյալ Թագավորության գահին լինելու 67 տարիների ընթացքում դա թագուհու ամենաուժեղ հայտարարություններից մեկն է, քանի որ նա հազվադեպ է հայտնում իր կարծիքը քաղաքական մթնոլորտի մասին:
Ելիզավետա թագուհու մեկնաբանությունն ընդգծում է, որ նա հոգնել է 2016 թվականի հանրաքվեից մնացած պայթյունավտանգ քաղաքական հետեւանքներից, որոնք շարունակում են ճեղքել երկիրն ու խորհրդարանը, նշում է պարբերականը: