Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տևական դադարից հետո այսօր՝ օգոստոսի 12-ին, վերսկսվեց Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նշենք, որ գործով դատավոր Մարինե Մելքոնյանը գործուղման մեջ է, այդ իսկ պատճառով գործը մակագրվել է Գագիկ Պողոսյանին։ Տևական ժամանակ է դատական նիստերը չէին կայանում, քանի որ Սամվել Բաբայանը նիստերին չէր ներկայանում։