Կենդանիները պարզապես վայելում են կյանքը և զվարճանում ձյան սպիտակ քողով ծածկված ֆերմայում: Այդ կադրերը պատկերել է լուսանկարիչ Սթիվեն Գրենֆելը՝ ճանապարհով անցնելով Նոր Հարավային Ուելսում (Ավստրալիա):
Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ կենգուրուներ թռչկոտում թարմ տեղացած ձյան վրա և վայելում կյանքը: Թեև մարդիկ սովորել են այդ կենդանիներին տեսնել սավաննաներում և տափաստաններում, դրանք ձմռանը նույնպես լավ են վերաբերվում: Իսկ այժմ հունիսից մինչև օգոստոս Ավստրալիայում հենց ձմեռ է: