ՌԴ Անապա քաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել 39-ամյա Սուրեն Գելոյանին, ով կասկածվում է հրաձգարանում աշխատակցուհու հետ վեճի բռնկվելու մեջ։ Նա թքել է հրաձգարանի աշխատակցուհու դեմքին, ապա հրացանը կոտրել նրա գլխին, ով մերժել էր նրան փամփուշտ տրամադրել։ 
     Կասկածյալի դեմ հարուցվել է քրեական գործ՝ «Առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու» հոդվածով, որով նախատեսվում է պատիժ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
     Պարզվել է, որ ավելի վաղ Սուրեն Գելոյանն առնվազն 3 անգամ ծեծկռտուքների գործով քրեական գործերի մասնակից է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործերը կարճվել են:
     Դեպքը բուռն արձագանք է ստացել հասարակության կողմից` համացանցում դեպքի վայրից տեսանյութի հայտնվելուց հետո: