Վարանը ծանր վնասվածք է հասցրել տարեց ավստրալացի զույգին, որը փորձում էր պաշտպանել սեփական շանը, հաղորդում է РИА Нобости-ն՝ հղում կատարելով АВС հեռուստաալիքին։

Սողունի հարձակումը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգի հյուսիսում։ Շան սեփականատերը, որը փորձում էր հետ մղել հսկայական մողեսին, ստացել է ոտքի ու ձեռքի ծանր վնասվածք եւ ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց։ Նրա տիկինը եւս տուժել է կենդանու խայթոցներից։

Ջեք-ռասել-տերյեր ցեղատեսակի շունը զոհվել է պայքարի հետեւանքով։