Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպան Սադոյանը շրջայց է կատարում Բագրատաշենի անցակետում, նա հանդիպել է անցակետի ղեկավարության հետ։
Այս պահին սահմանին հերթեր չկան։
Հիշեցնենք, որ երեկ երկոյան Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ էր, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն էր։