Caresse de Tigre կենդանիների պահպանության ֆրանսիական կազմակերպությունը ցուցադրել է երկու ճերմակ կորյունների: Նրանց ծնողներին փրկել են կրկեսից՝ տեղեկացնում է BBC-ն:

 Ճերմակ առյուծը հազվագյուտ կենդանի է: 2018 թվականի տվյալներով՝ աշխարհում 100-ից պակաս ճերմակ առյուծներ են մնացել, նրանցից ընդամենը 11-ն է ապրում բնական միջավայրում: Կորյուններին կոչել են դիսնեյյան հերոսների պատվին՝ Նալա և Սիմբա: