Խաչատուրյան քույրերը կարող են ազատվել իրենց հոր սպանության համար քրեկան պատասխանատվությունից։ Այս մասին գրում է Kommersant-ը։

Դատարանը Խաչատուրյան քույրերին ճանաչել է իրենց հոր զոհ:

ՌԴ քննչական կոմիտեի քննիչները քույրերի պաշտպաններին են հանձնել պաշտոնական որոշումն այն մասին, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ աղջիկների հոր դեմ քրեական գործ չի հարուցվի դուստրերի հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու, նվաստացնելու համար: Քննությունը հաստատել է աղջիկների հանդեպ հոր կողմից դրսևորված ծաղրուծանակի փաստերը: Մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ այդ հանգամանքը կօգնի իրենց ապացուցել, որ հուսահատության հասած աղջիկներն ինքնապաշտպանվել են, այդ իսկ պատճառով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: