Ամերիկյան Պլաթսբուրգ քաղաքում տեղի բնակչուհին՝ Դեբի Գեդեսը, որը ձկնորսությամբ էր զբաղվում ամուսնու՝ Ադամի հետ, երկու բերան ունեցող ձուկ է որսացել: Դա իշխան էր, և միակ անսովոր բանն այդ անոմալիան էր:
Զույգը լուսանկարել է ձկանը և հետագայում հրապարակել Facebook-ում: Կարճ ժամանակում այն վիրուսային է դարձել:
«Մենք արագորեն մի քանի լուսանկար արեցինք և ձկանը բաց թողեցինք լիճ»,- ասել է կինը:
Ադամը ենթադրել է, որ մուտացիան կարող էր առաջանալ Շամպլեյն լճի ջրերի աղտոտման հետևանքով, ուր կեղտաջրեր են թափվում: