Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են իրեն և հափշտակել գումար, բջջային հեռախոս ու փախել:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտել են:
Նույն օրը կողոպուտը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման է ենթարկվել 16-ամյա մի պատանի: Նա խոստովանել է կատարածը: Գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: