22-ամյա Թինա Կունակին, որը վերջերս նշել է Վենսան Կասելի հետ ամուսնության հոբելյանը, շարունակում է զգացմունքային լուսանկարներով «պայթեցնել» համացանցը։ Երիտասարդ մայրիկը 2019թ.-ի մայիսին դստեր լույս աշխարհ գալուց հետո արագ վերականգնել է կազմվածքը, այդ պատճառով հաճախ է հայտնվում տեսախցիկների օբյեկտիվում եւ լուսանկարներով կիսվում երկրպագուների հետ։

Մի քանի ժամ առաջ Թինան նոր լուսանկար է հրապարակել Instagram-յան էջում։ Աստղը պատկերված է փարիզյան փողոցում քայլելիս։ Թինան թավշյա սեւ զգեստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի. իդեալական տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել սեքսուալ  կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են ակնոցն ու աստղի սիրելի կոշիկները՝ ամառային բարձրակրունկներ։

Լուսանկարը մեկնաբանել են ոչ միայն Թինայի ընկերներն ու երկրպագուները, այլեւ Վենսան Կասելը։ Դերասանը կնոջը թագուհի է անվանել  եւ սրտիկի տեսքով սմայլիկ օգտագործել։