Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կազմակերպել Է ձմերուկի բերքահավաք: Դաշտում պետության ղեկավարին օգնել են նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը 7 այլ կանայք՝ պրոտոկոլի ծառայությունից: Բերքահավաքի տեսանյութը հրապարակված Է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:
Նախագահի մամուլի ծառայությունը նշում Է, որ այս տարվա ամառն արևոտ չԷր, ուստի ձմերուկի բերքն առատությամբ աչքի չի ընկել: Երկրում հավաքվել Է ընդամենը 20 տոննա ձմերուկ:
Լուկաշենկոն դաշտ Է դուրս եկել օգոստոսի 29-ին՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից անմիջապես հետո: Ամերիկացի պաշտոնյան ինքը հանդիպումը որակել Է անարդյունավետ, սակայն նշել Է, որ երկրների փոխհարաբերությունների խնդրահարույց թեմաների քննարկման բուն փաստը շատ կարևոր Է: