Աղջիկը թողել է լրագրողի աշխատանքը և կարողություն է կուտակել բիկինիով լուսանկարների շնորհիվ՝ տեղեկացնում է The Sun-ը։
Մայամիի բնակչուհի 23-ամյա Ալեքսա Դելանոսը որոշել է, որ Instagram-ում կարող է վաստակել 3 անգամ ավելի շատ, քան լրագրող լինելով։ Նա հավաքել է գրեթե 15 հազար դոլար, որոնցով մեծացրել է կրծքերը, շուրթերն ու ազդրերը։
Դելանոսը խոստովանում է, որ իր հետևորդները հայտնվել են պլաստիկ միջամտություններից հետո մեկուկես տարվա ընթացքում։ Այժմ աղջիկը շրջագայում է իր զուգընկերոջ՝ նկարիչ Ալեք Մոնոպոլի հետ և լուսանկարվում բիկինիով։
Ամերիկուհուն վճարում են լողափերում և մասնավոր ինքնաթիռներում նկարվելու համար։ Բացի այդ, Instagram-ում նրա յուրաքանչյուր հրապարակումը աղջկան բերում է ավելի քան 6 հազար դոլար։ Այժմ նա ունի 1,3 մլն հետևորդ։