Վիետնամի 32-ամյա բնակիչը ծեծի է ենթարկել իր 27-ամյա կնոջն այն բանի համար, որ նա հեռուստացույցը տեղափոխել է այլ սենյակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեսանյութը հրապարակել է հենց զոհը՝ ռադիոհաղորդավարուհի Վու Տհի Տհու Լին: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ամուսինը՝ Նգուեն Սուան Վինը, մի քանի անգամ հարվածում կնոջը, ով ձեռքին բռնել է իրենց մանկահասակ երեխային: Կինը հարվածից տապալվում է գետնին:
Հաղորդավարուհին խոստովանել է, որ հաճախ է երեխաների աչքի առաջ ամուսինը ծեծում իրեն: Նա նաև նշել է, որ մեկ անգամ հեռացել է մարտարվեստի վարպետ ամուսնուց, բայց կրկին վերադարձել է տուն: