ԱՄՆ-ում՝ Հարավային Կարոլինայի Հիլթոն Հիդ կղզում, հայտնաբերվել է երկգլխանի փոքրիկ կրիա: Արտասովոր մուտանտին գտել են Sea Turtle Patrol Hilton Head Island կրիաների պաշտպանության ներկայացուցիչները։ Նրանք նաև լուսանկարը տեղադրել են իրենց ֆեյսբուքյան էջում։

«Երեկ մենք ուսումնասիրում էինք կրիաների բույները և գտանք այս երկգլխանի փոքրիկին։ Նմանատիպ մուտացիան ավելի տարածված է սողունների շրջանում, բայց այն չափազանց հազվադեպ է: Մենք նրան բաց թողեցինք օվկիանոս»,- նշել են նրանք։

Նկարը գրավել է օգտատերերին ամբողջ աշխարհից՝ հավաքելով հազարավոր հավանումներ և մեկնաբանություններ: Շատերը կասկածի տակ են առել այդպիսի ձագուկի՝ իր բնական միջավայրում գոյատևելու կարողությունը։