Քիչ առաջ մահացած վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-6 տարեկան տղա երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ երեխան փողոցն անցնելու ժամանակ վրաերթի է ենթարկվել ու հիմա Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչներով փորձում են պարզել երեխայի մահվան հանգամանքները, ինչպես նաև՝ մահացած երեխայի ինքնությունը, գրում է shamshyan.com-ը: