Այն, ինչ հրապարակվել է այսօր մամուլում, որը բոլոր կայքերը տարածել են, թե նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջոցով աշխատում են «Լուսավոր Հայաստան»-ի հետ, որ մեր միջոցով տապալեն Նիկոլ Փաշինյանին, լկտի սուտ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստանը» տուժել, տուժում է եւ շարունակելու է տուժել այլանդակ քարոզչության հետեւանքով: Կա սուտ, նորմալ սուտ, ապատեղկատվություն եւ լկտի սուտ: Դա լկտի սուտ է, մեզ համար անցյալի էջն ամբողջությամբ փակված էջ է: Անցյալի էջը փակած լինելով՝ չենք պատկերացնում մեզ նման տիրույթներում, ինչի մասին խոսվում է, ներկայացվում: Թող այդ մարդիկ հանգիստ նստեն իրենց տեղները եւ որեւէ կերպ չփորձեն մեզ վրա ցեխ շպրտել: Մանկապարտեզ սեփականաշնորհողները եւ նախկին ռեժիմի ներկայացուցիչները որեւէ կերպ որեւէ շանս չեն կարող ունենալ»,-ասաց Մարուքյանը: