Թոդ Ֆիլիպսի ռեժիսորական «Joker» ֆիլմն արժանացավ Վենետիկի կինոփառատոնի գլխավոր`«Ոսկե առյուծ» մրցանակին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: Ինչպես գիտեք, ֆիլմի գլխավոր դերում Խոակին Ֆենիքսն է: Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը շնորհակալություն է հայտնել փառատոնի ղեկավարությանը մրցանակի համար և ասել, որ մրցանակը նվիրում է դերասաններին և նկարահանող խմբին։