Սեպտեմբերի 8–ին Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում հաղթել է ռուսաստանցի հաղորդավար, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։ Նա իր մրցակից Անաստասիա Ուդալցովայից 2500-ով ավել ձայն է հավաքել։ Այս մասին հաղորդում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։

Կայքի փոխանցմամբ՝ ընտրություններում պատգամավորի աթոռի համար պայքարել է 225 թեկնածու։

Ռոման Բաբայանը ռուսաստանցի լրագրող է և թղթակից, անցյալում «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքում վարել է «Ձայնի իրավունք» ծրագիրը։ Սերգեյ Դորենկոյի մահից հետո գլխավորել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։ 2017թ–ին դարձել է «ՏԷՖԻ»–ի դափնեկիր։