Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին:

Շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝ նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգիսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առնչվող հասարական գործունեությամբ, մաղթել է անսպառ ուժ և եռանդ: