Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակվել են 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները և քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։

Ինչպես հայտնել է աղբյուրը, նախօրեին որոնողական աշխատանքներում օգտագործվել էր դրոն, իսկ հաջորդ օրը որոնողական աշխատանքները կատարվել էին մի քանի կիլոմետր շառավղով, որտեղ կային խոտի դեզեր, ջրատարներ, ջրախողովակներ, անգամ ստուգվել էին այն սեփական տները, որտեղ մարդիկ չէին բնակվում: Ոստիկանները հայտնաբերել էին տների սեփականատերերին, հեռախոսով կապ հաստատել ու խնդրել էին՝ տերերը կամ նրանց բարեկամները ժամանեն գյուղ, որպեսզի հնարավոր լինր առանց արտաքին միջամտության տան ներսում ստուգումներ կատարել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, որը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: