«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել.

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ աշխատակիցներ,

Ի պատասխան Երևանի քաղաքետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը ս.թ. օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ' տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընեկրույթանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ' 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը: Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար' 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին' քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:

Ելնելով առկա ֆինանսական ճգնաժամային իրավիճակից' ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր աշխատակիցների ներողամտությունը:

Հարգանքով՝
«Սանիթեք» ընկերության տնօրինություն»