ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է իր խոստումը, որը տվել էր 20 տարի առաջ. նա խմել է մեկ բաժակ օղի, որին դեռևս 1999 թվականին Դաղստան այցի ընթացքում ձեռք չէր տվել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Դաղստան կատարած այցի ժամանակ Պուտինը հանդիպել է տեղի աշխարհազորայինների հետ, որոնք մասնակցել են 1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դաղստանում ծավալված մարտական գործողություններին:
Անցած իրադարձությունների մասին ողջույնից հետո ՌԴ նախագահը բաժակ է բարձրացրել ու մինչև վերջ խմել այն:
Այս օրերին Դաղստանում հիշում են 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Շամիլ Բասաևի և Խաթաբիի գլխավորությամբ ահաբեկչական խմբերը ներխուժեցին Դաղստան։ Այդ ժամանակ զինվորականներին օգնության էին հասել տեղի բնակիչներից կազմված աշխարհազորային ջոկատները:'