ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին ամուսնուց որպես նվեր ստացել է մատանի՝ պատրաստված մարդկային ոսկորներից: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Բրիտանի Ռասելը հրապարակել է զարդի լուսանկարը սոցցանցում և նշել, որ մատանին պատրաստել են մարդու ոսկորներից Մեծ Բրիտանիայում:
Համացանցի օգտատերերի մեծ մասը բացասաբար է արձագանքել, սակայն ոմանք նկատել են, որ այն գերազանց համապատասխանում է ամերիկուհու արտաքին տեսքին, հատկապես նրա դաջվածքներին:
«Դա ահավոր տխուր է: Ինչ-որ մեկը վերցնում է այն միակ բանը, որ մնացել է մահացած մարդուց, միակ հաստատումն այն բանի, որ նա ապրել է Երկրի վրա, և այն վերածում է զարդի. դա անհարգալից վերաբերմունք է: Ես ամաչում եմ քեզ համար, հեղինակ»,- գրել է բաժանորդներից մեկը:
Միացյալ Նահանգներում պաշտոնապես թույլատրված է մարդկային ոսկորների առքուվաճառքը: