Ամեն տարի, Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում, Նաոմի Քեմփբելը կազմակերպում է Fashion For Relief նորաձևության ցուցադրությունը: Այսպես է կոչվում բարեգործական հիմնադրամը, որը նա ստեղծել է 2005-ին «Կատրինա» փոթորիկից հետո: Ցուցադրության և դրան հաջորդող բանկետի ժամանակ հավաքված գումարը փոխանցվում է բոլոր կարիքավորներին: Որպես միջոցառման տանտիրուհի Նաոմին ոչ միայն ընդունում է մեծահարուստ հյուրերի, որոնք կարող են լավ գործի համար մի քանի հազար դոլար նվիրաբերել, այլև մասնակցում է ցուցադրությանը Haute Couture զգեստներով: Այս տարի «սև պանտերան» կդառնա 49 տարեկան, բայց նայելով նրան՝ դժվար է դրան հավատալը: Նաոմին հիանալի տեսք ունի և նախկինի նման կարող է իրեն թույլ տալ առավել համարձակ հանդերձանքներ կրել:
Ավելի մանրամասն՝ 1in.am