«Օրենքով գողեր» Շաքրո Մոլոդոյը եւ Բադրի Քութաիսկին  իրենց «գործընկեր» Կամո Գորկովսկիին (Կամո Սաֆարյան) խնդրել են մեղմել Արտեմ Սարատովսկիի (Արտեմ Սարգսյան) պարտքի հետ կապված իրավիճակը։

«Փրայմ Քրայմ»-ը գրում է, որ դեռեւս գող չեղած ժամանակ Արտեմը նարդիով 1000 դոլար է կրվել, սակայն միայն դրա կեսն է վճարել։ Խաղային պարտքը չվճարողը քրեական ժարգոնով կոչվում է «ֆուֆլո» եւ զրկվում է գողական թագի իրավունքից։

Այն բանից հետո, երբ նա ընդունվել է ընտանիք, մարդը, որին նա պարտք է մնացել, այդ մասին պատմել է գողերին, մասնավորապես՝ Զապին (Անդրանիկ Սողոյան)։ Դրան հետրևել է իրավիճակը պարզելու համար  Երեւան գալու հրավերը, որը նա անտեսել է, եւ այդ թեման ժամանկավորապես մարել է։

Պատճառը, որի համար Կամոն այն վերսկսել է, եղել է այն, որ Արտեմը նրա շրջապատից մեկին սրիկա է անվանել։

Չնայած գողերի կողմից սահմանված արգելքին, 2013թ․ մայիսին Արտեմը Կվեժովիչի (Գուրամ Չիխլաձե) ակտիվ աջակցությամբ ընդունվել է ընտանիք։ Կվեժովիչի վարկանիշն ավելորդ անգամ չվնասելու համար Շաքրոն եւ Բադրին Կամոյին խնդրել են «վերջացնել այդ թեման»։ Չհամարձակվելով մերժել՝ Կամոն սկսել է գողերին համոզել։ Նրանցից ոմանք արդեն ասել են, որ «խոսքը ճնճղուկ չէ», իսկ Կամոյի արարքը, նույնիսկ հաշվի առնելով Շաքրոյի խնդրանքը, այնքան էլ գողական չէ, եւ կարող է նրա համար թանկ նստել։