Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հրաժարականի դիմում է ներկայացրել և աշխատանքից ազատվել նաև ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Վահագն Բոյաջյանը։

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 10-ին, ԱԱԾ ֆեյսբուքյան էջը հայտարարություն արեց, որ ԱԱԾ նախկին մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն ազատվել է խոսնակի պաշտոնից, որին նույն պաշտոնում փոխարինեց Վահագն Բոյաջյանը։
Հիշեցնենք' սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը, որին անմիջապես հաջորդեց Վանեցյանի հայտարարությունն ու հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից։