45-ամյա բրիտանացի երգչուհի, դերասանուհի, մոդել և դիզայներ Վիկտորիա Բեքհեմը լուսանկարվել է Glamour ամսագրի հատուկ թողարկման շապիկի համար և կիսվել ծերության հանդեպ իր վերաբերմունքի ու դպրոցական տարիների ծաղրի մասին։
Վիկտորիան խոստովանել է, որ աշխատանքը օգնում է նրան հաղթահարել անինքնավստահությունը։
«Ես կնճիռներ ունեմ և դա նորմալ է»,- նշել է Բեքհեմը։
Նա նաև պատմել է դպրոցում համադասարանցիների կողմից ծաղրի ենթարկված լինելու մասին։ Վիկտորիան վստահ է, որ դա օգնել է իրեն ամուր բնավորություն ձևավորել։ Այժմ աստղը սովորեցնում է իր դստերը, թե ինչպես ճիշտ դրսևորվել կոլեկտիվում։
«Դպրոցում ծաղրը շատ է։ Ես փորձում եմ բացատրել Հարփերին, որ աղջիկները պետք է լավ վերաբերվեն աղջիկներին»,- ասել է Վիկտորիան։