Երգչուհի Աննա Թովմասյանը նոր ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում տեղադրված կադրերում հմայիչ երգչուհին պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Զույգն, ի դեպ, սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Լուսանկարն արվել է Սոչիում։ Աստղային զույգը ջերմ գրկախառնված է։ Աննա Թովմասյանը վառ կարմիր զգեստ է կրում, իսկ լուսանկարներից մեկը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Պատահական չի լինում ոչ մի բան»։