ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է Շիշկան անունով «օրենքով գող»-ի՝ Օլեգ Մեդվեդևի ձերբակալության տեսանյութը և նրա հանցավոր խմբի անդամների անունները:
Գործի շրջանակներում կալանավորվել են Էդուարդ Խարկովը, Յուրի Գրիգորևը, Դմիտրի Գուսևը, Դմիտրի Բարիշնիկովը, Յուրի Օֆիցովը, Դմիտրի Խլամկինը, Լորիսիս Վիտկաուսկասը, Միխայիլ Կորովինը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները մտնում նրա բնակարան, ոլորում ձեռքերը, իսկ Շիշկանը խնդրում է, որ մեղմ վարվեն, քանի որ մեջքը ցավում է:
Շիշկանը մեղադրվում է հանցավոր աստիճանակարգում բարձրագույն դիրք գրավելու և մի շարք ծանր հանցագործությունների համար։ Նշենք նաև, որ Շիշկանը ձերբակալվել է հուլիսին, սակայն տեսանյութը Քննչական կոմիտեն հիմա է տարածել: