Մեխիկո քաղաքի բնակչուհին սուպերմարկետում ամբողջությամբ մերկացել է: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Սուպերմարկետի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է կինը զրուցել անվտանգության աշխատակցի հետ, որից հետո նա հանգիստ հանել է կիսաշրջազգեստը, իսկ որոշ ժամանակ անց՝ շապիկը: Մերկանալուց հետո կինն անվրդով դուրս է եկել սուպերմարկետից:
Համացանցում ենթադրել են, որ այդպես նա ապացուցել է, որ ոչինչ չի գողացել խանութից: