Իրանահայ հայտնի երգահան, խմբավար և նկարիչ Լորիս Ճգնավորյանի թեկնածությունն առաջարկվել է որպես ՄԱԿ-ի խաղաղության դեսպան՝ Իրանից: Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:
Չորեքշաբթի Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցչության աջակցությամբ Թեհրանում կայացել է «Աշխարհի մշակույթը» խորագրով միջոցառումը՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան: Իրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարիա Դոցենկոն ողջունել է Լորիս Ճգնավորյանին և միջոցառմանը ներկա այլ մշակութային գործիչների:
Այնուհետև նա ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ:
Արարողության ժամանակ գեղարվեստական և հումանիտար աշխատանքի 70-ամյա փորձ ունեցող Լորիս Ճգնավորյանին առաջարկվել է դառնալ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ Իրանի կողմից: