Համացանցի օգտատերերը գտել են ևս մեկ «ապացույց», որ փաստում է Շոտլանդիայի Լոխ-Նեսս լճում ապրող հրեշի գոյությունը:
Տեսագրության մեջ նկատելի է արագ շարժվող օբյեկտ, որն առեղծվածային հրեշ է հիշեցնում:
Բայց գիտնականները բացատրել են, որ տեսանյութի մեջ երևացող կենդանին օձաձուկ է: Բայց նշվում է նաև, որ մինչ այս գիտնականները երբևէ չեն հանդիպել նման չափսերի հասնող օձաձուկ: