Իտալիայի առաջնության՝ Ա Սերիայի 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Լեչչե» - «Ռոմա» հանդիպման (0:1) ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել: Այսօր նա բուժզննում է անցել։ Իտալական մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ Հերիխի վնասվածքը լուրջ չէ, և նա ի վիճակի կլինի մասնակցել հոկտեմբերի 3-ին կայանալիք Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղին։ Տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել։