Դաղստանում կայացել է բազմահազարանոց հարսանիք, որը գրանցել է միանգամից երկու համաշխարհային ռեկորդ: Այս մասին հայտնում է Дербентские новости-ին:
Դերբենտ քաղաքում ամուսնացել են միանգամից 30 զույգ, իսկ հարսանեկան արարողությանը մասնակցել է ավելի քան 10 հազար հյուր: Նորապսակները ներկայացրել են Դագեստանում ապրող 16 հիմնական ազգություններին:
Ամենաերիտասարդ զույգը եղել է 19-ամյա Այդինբեկ Այդինբեկովը և Կամիլա Գեզալովան, իսկ ամենից տարեց զույգը նշել է իր ամուսնության 60-ամյակը:
Հարսանեկան արարողությունը գրանցել է միանգամից երկու համաշխարհային ռեկորդ. ամենաբազմազգ հարսանիք և ամենաշատ հյուրեր ունեցող հարսանիք ռեկորդները: երկու նվաճումն էլ կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: